փակել փակել

Իմ չինար յարը

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Արև թռվռով ելավ,
	Իմ չինարի յարը,
Մեր բանը կռվով էլավ,
	Դարդիման յարը.
Թշնամու հոգին մեռնի,
	Իմ չինարի յարը,
Իրա չար սրտով էլավ,
	Դարդիման յարը։

	Իմ չինարի յարը,
	Իմ չինարի յարը,
	Իմ չինարի յարը,
	Գովական յարը։

Ճրագը վառա, վառա,
Հոր հետ վատամարդ դառա,
Մեր ու ախպեր թող տվի,
Ես իմ սիրածին առա։

Քարափի ծերին կանչի,
Թող թշնամին ամաչի,
Արևի՛դ մեռնեմ, յար ջան,
Չինարի պես կանաչի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)