Ուռին
Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Դանիել Ղազարյան
Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։
Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...
Հին տարիների
Նուշ հեքիաթներից
Պատմում էր ուռին
Այն վառ հուշերից։
Անցած-գնացած
Գարուն օրերին
Մրմունջ էր կարդում
Ծերացած ուռին։
Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)