Գյուրջստանի մարա՛լ աղջիկ,
Քեզ ինչպե՞ս երգեմ,
Երգս սիրո մի գութան չի,
Որ սիրտդ հերկեմ.
Որ սիրո հուր սերմեր ցանեմ,
Ծաղիկներ բուսնեն,
Սրտիդ բույրով, մարա՚լ աղջիկ,
Իմ սիրտը սնեմ։
Գյուրջի՛ աղջիկ, ես քեզ տեսա
Սովխոզի արտում,
Ոսկեհատիկ լազութի պես
Ժպտում էիր դու։
Կիտել էիր շեղջը բերքիդ՝
Լազութը դեղին,
Կանչում էիր ձայնով երգիդ՝
Քո սիրած տղին։
Համբուրել էր արևը շեկ
Այտերդ մարմար,
Աշխատում ես, գյուրջի՛ աղջիկ,
Մեծ գործի հւսմար։
Եվ ժպտում էր հոգիդ վճիտ
Ու դեմքդ վառման,
Ձեր սովխոզի արտի միջի
Լազութի նման։