Սիրուն աղջիկ ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
էս ձորերում ամեն օր:
Թե լալիս ես, վարդ ես ուզում,
Մայիս կըգա, քիչ էլ կաց,
Թե լալիս ես, յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գնա՜ց, նա գնա՜ց:
Արտասվելով, լալով էդպես,
ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նրա անբախտ շիրմի վրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դուն էլ գնա՛, նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի: