փակել փակել

Ես կերթամ

Խոսք: Ֆիրաղի (Սարդար Պապոյան)
Երաժշտություն: Ֆիրաղի (Սարդար Պապոյան)
Այս աշխարհում դարդիս մի ճար չգտա,
Խոր վշտերս ծով են դարձել, ես կերթամ,
Զօր ու գիշեր հանգիստ չունեմ, քուն չունեմ,
Իմ ցավերը սայլին բարձած` ես կերթամ։

Արցունքս լիճ է դարձել, հոգիս խոցվել,
Վշտերիս չափ չկա, հոգիս խռովել է,
Սիրտս գազազել է, ալեկոծվել է,
Ես գարնան հեղեղի պես լցվել եմ, կերթամ։

Ֆիրաղին եմ` կարոտ մեր հին կողմերին,
Մեր սարերին, քաղաքներին, գյուղերին,
Խաբար կառնեմ թռչուններից, հողմերից,
Հայրենի սահմանները անցել եմ, կերթամ։