Անումդ հայտնի չիմ անում, նուր նովջըվան իս, գովելի՛,
Քուլլու քաղաքի մեջն շատ սիրեկան իս, գովելի՛,
Վարդի նման բաց էլած ռանգ յասաման իս, գովելի՛,
Բլբուլի պես ճըկճըկող, տե՛ս, ի՞նչ իսան իս, գովելի՛,
Եբոր քեզ մտիկ կուտամ, խելքս կու տանիս, գովելի՛։
Ինքդ կոկոն վարդի պես, քու շոխկն շափաղ իս արի,
Գցել իս բանդիվան, բլբուլին տուցաղ իս արի,
Ինձ էլ էշխով էրիլ իս, սիրտս դուգուն դաղ իս արի,
Բեմուրվաթ րաղիբներուն դիփ մետի եղնաղ իս արի,
Էն ջահաթեն էրվում իմ, ինձի ռահմ անես, գովելի՛։
Թեպետ էշխով էրվում իմ, էլի դարդիս իմ դիմանում,
Դուն ինքդ ռահմն չունիս, իմ դարդիրս չես իմանում,
Ինձ սարսար իս շինի, ուշկս գլխեմես իս տանում,
Ջալլաթի պես գալիս ես, դաստին հոքիս իս հանում,
Սպանե․․․ թե ինձ էլ հիտըդ կու տանիս, գովելի՛։
Ինձ նահախ մի՛ սպանի Մեջլումի դիվանի նման,
Համաշա պտուտ գուքամ գլխիդ փարվանի նման,
Զորբայութին իս անում Րոստոմ—Ղահրամանի նման,
Քու գովասանքն իմ ասում էսպես գովասանքի նման,
Ջեհել իս, Քիչիկ-Նովա՛, շատ խաղ կու հանիս, գովելի՛։