փակել փակել

Գացեք տեսեք

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Գացե՚ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,
Գացին տեսան, գելն ա կերել զէծ,
Գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն,
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է.
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ,
Կարմիր սոլերս հագնիմ, իգամ, շուտ կիգամ։

Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զգել,
Գացի՛ն, տեսան, արջն ա կերել զգել,
Արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Նազ մի՛ աներ, նազ մի՛ աներ, նազ աղջիկ,
Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ։

Նազ կու էնեմ, կու, նազ կու էնեմ, կու,
Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,
Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է։

Գացեք, տեսեք, ո՞րն ա կերել զարջ,
Գացին, տեսան, առյուծն ա կերել զարջ,
Առյուծն զարջուն, արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Ծառը ես եմ, բարը դու ես, Աննա ջան,
Սրտով սիրած յարս դու ես, Աննա ջան։

Ծառը դու չես, դու, ծառը դու չես, դու,
Ծառը դու չես, ծառը դու չես, չար տղա,
Սրտով սիրած յարս դու չես, ջան տղա։
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է,
Գրիգորն եմ, Գրիգորն եմ, ձեր մահլեցի Գրիգորն եմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)