փակել փակել

Եար քիզ իսկի զավալ չըլի քու դուշմընին շառ բացարած

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին՝ շա՛ռ բացարած․
Հուտըդ աշխարհըս բըռնիլ է՝ բալասանի ծա՛ռ բացարած․
Թըղթիրըդ օսկէ վարաղով՝ Ասմաւուր իս՝ ճառ բացարած․
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնի աստղ պայծառ բացարած։

Ամէն մարդ չի կարայ մըտնի՝ էշխիդ ջուրըն հիդ է, զա՛լում,
Մըտնում է եարսուն կարմունջըն՝ չասիս, թէ մէ՛ գիդ է, զա՛լում,
Ունքիրըդ սալիղ-սադաղ է, թերթերուկըդ նիտ է, զա՛լում,
Մըտնողըն էլ չի դուս էհայ՝ դուռ, մահու պատճառ, բացարած։

Բարակ մէջքըդ ղարղուղամիշ, էրէսըդ թայգուլի նըման․
Օրըն եարսուն ռանգ կու փոխիս, վո՛ւնց մէկը չէ տուլի նըման․
Յիփ խաղում իս՝ վըռվըռում իս օձի բերնի հուլի նըման,
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ՝ վառ բացարած։

Բարովողին բարով չիս տայ՝ թագաւուրի սալամի պէս,
Ձեռնիրըդ՝ սիպտակ մագաղաթ, լիզուդ օսկէ ղալամի պէս,
Զարուզարբաբէ դըրօ՛շա՝ ման իս գալի ալամի պէս․
Տեսնողըն էնպէս կ՚իմանայ՝ շահ իս գալի՝ ջառ բացարած։

Եա՜ր, քիզանից հիռանալըս միռնիլուս վըրայ դըժար ա․
Լիզուդ՝ քաղցըր, խօսքըդ՝ քաղցըր, ակըռքնիրըդ անգին քար ա․
Իրէք քըսան ու տաս խալըն էրէսիդ բոլորքըն շար ա․
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն եօթանասուն բառ բացարած։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)