փակել փակել

Խօսքիրըդ մալում իմ արի անարատ մաքուր իս ախպէր

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Խօսքիրըդ մալում իմ արի՝ անարատ, մաքուր իս, ա՛խպէր․
Օսկէ փարչումըն լըցըրած անմահական ջուր իս, ա՛խպէր,
Խըմողն վու՞նց կու կըշտանայ, դուն կաթնէ ախպուր իս, ա՛խպեր,
Աշխարհքըն՝ ծով, դուն՝ մեջըն նաւ, ման գուքաս, փրփուր իս, ա՛խպեր,
Վախում իմ, թէ ինձ էլ էրիս՝ անհանգչիլի հուր իս, ա՛խպեր։

Հուր իս՝ էշխով կըրակած․
Խօսք իմ ասում առակաց,
Իմ սիրմա-էրծաթ ա՛խպեր՝
Օսկէ ջրով վարակած։

Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էդ քու փալըդ․
Իսկի չի՛ս գալի, չի՛ս ասում․«Աջաբ ի՞նչ է, բա՛նդա, հալըդ»․
Աստուաձ վըկայ, սիրտըս էրից ջէյրանի նըման ման գալըդ․
Յիս քեզանից չի՛մ հիռանայ, թէգուզ դուս գայ խաթուխալըդ․
Թէգուզ սիրիս, թէգուզ ատիս, թէգուզէ համբուրիս, ա՛խպեր։

Համբուրիմ սիրով համբուր,
Վունցոր խէչին է դաստուր,
Ով քիզ խայան մըտիկ տայ՝
Դառնա էրկու աչքով կուր։

Քիզիդ բաս ո՞վ կարայ բըռնի՝ հազար բաբաթ բառ իս էլի․
Խօսքիրըդ անգին ջավահիր՝ Ասմաւուրու ճառ իս էլի․
Հուտըդ աշխարհըս է զաւթի՝ բալասանի ծառ իս էլի․
Չըկայ քիզ պէս էշխի ջունուն՝ կըրակ նընգած վառ իս էլի․
Շատ մարդիկ քիզիդ կու էրիս․ էդ լեզվի տէր վուր իս, ախպեր։

Վուր յիս ասիմ՝ իմա՛ցի,
Էշխի մէջըն հիմացի․
Ինձ հուրեան-բիրեան արիր,
Ասում իս, թէ դիմա՛ցի։

Խիլքըս գըլխէմէս տարիլ իս, լիրթ ու թոքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըդ քիզի նարդ իս արի,
Ինձ հուրեան-բիրեան շինեցիր, աջա՞բ դուն էլ դարդ իս արի․
Յիփ քիզ սիրով մէհման անիմ, վի՛կացի, թէ մարդ իս, ա՛րի,
Ուրախա՛ցի, ուրախացրո՛ւ, չունքի միզ մօդ հուր իս, ա՛խպեր։

Հո՛ւր իս, սիրով սիրական,
Քիզի ղո՛ւլուլ պատուական,
Հազար թուրլու կերա՛կուր,
Սուրբ գի՛նի անապական։

Համաշա իմ եարի ճանփին կանգնած իմ՝ տալիս իմ դօվա․
Աշխարհքն՝ աշխարհով կշտացաւ, իմ սիրտըն քիզանից սով ա․
Ցըրէ ՛, շա՛ղ տու վուտիդ տակըն, էշխէդ դառայ հավաջօվա․
Իսկի չի՛ս գալի, չի՛ս ասում․«Խիստ իս լալի, Սայաթ-Նովա»։
Չը’լի՞ միտքըդ մոլըրվիլ է, սրտումըդ պըղտուր իս, ա՛խպեր։

Պըղտուր սիրտըդ պա՛րզ արա,
Բըլբուլի պէս փա՛րզ արա,
Աստըձուն փա՛ռք, Քաղքումն իս՝
Դարդըդ Խանին ա՛րզ արա։

Արզ իմ անում հազարին,
Հա՜ զարբաբին, հազարին,
Սիրտըս եարալու արիր՝
Աչքըս գուլայ հազարին։

Հազարին հազար պիտի,
Էրած սիրտըն ճար պիտի,
Յիս մէ էշխի ջունուն իմ՝
Ինձ մէ դօղրու եար պիտի։

Եարի լիզուն բըլբուլ է,
Դաստամազըն սընբուլ է․
Սայաթ-Նովէն լալիս է,
Մակա՞մ ղարիբ բըլբուլ է։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)