Ասի՝ արբաբ, կյանքը կարճ է,
Մենք կմեռնենք վերչ-ախըրա
Դեդի՝ այնինդաքի օլմիշ,
Փառթալի սաթ, վեր չախըրա։ ¹
Ասի՝ գործդ բռնի՛ր համով,
Արդար, իրավ, աստծու կամով,
Ինջիլ-Ղուռանի պատգամով,
Շարժըվիր, հոգուտ շահ արա։
Դեդի՝ գյալ էյ նազլու դիլբար,
Մեջլիստա իչախ մեյ-ամբար,
Մանինան ղոշա-բարեբար,
Ղոլբոյին գիդախ շահարա։ ²
Ասի՝ տերը հանդիման է,
Քեֆ ու խմիչքը փուչ բան է,
Էդ բաները մտքեդ հանե,
Մեղք մի՛ կիտիր հուգուդ վերա։
Դեդի՝ աշըղ Դոնի ոզըմ,
Դունյադան դոյմադի գյոզըմ,
Գյարաք եյիբ-իչըփ, գյազըմ,
Նա ղանդար քի ալլահ վերա։ ³
Թարգմանություններ
---------------------------------
¹ Ասաց՝ հագիդ եղած շորը
Ծախիր՝ տուր գինու։
² Ասաց՝ արի նազլու, դիլբար
Մեջլիսում խմենք քաղցր գինի,
Ինձ հետ միասին՝ երկուսով
Թևանցուկ գնանք դեպի քաղաք։
³ Ասաց՝ Աշուղ Դոնիս որ կամ,
Աշխարհից չկշտացավ աչքս.
Պետք է ուտեմ, խմեմ, ման գամ,
Ինչքան որ տերն հաջողի։