Էսօր Արազն ես գնացել,
Լողացել, փերի ես դարձել,
Խավարին շափաղ ես գցել,
Անմահ հրեշտակի նման։
Ինքդ անուշ, խոսքդ անուշ, շունչդ անուշ,
Շրթունքներդ համբուրեցի, զգացի ամենքից անուշ։
Հագել ես վարդագույն ատլաս,
Փաթաթել վզիդ ալ ու խաս,
Պճնվել ես, կշողշողաս,
Գարնան արեգակի նման։
Չունիմ գրիչ, լեզու ճարտար,
Գրեմ, գովեմ անձիդ հարմար,
Դիտողիդ կանես շանթահար,
Ամառվա կայծակի նման։