Մի բալա է էս իմ յարս,
Մի յանղուն է, հուր ու բոց.
Խանձեց-խորվեց, կտրեց ճարս,
Իմ ջիգյարս շինեց խոց։
Ով կարող է, թող մոտենա,
Էս յանղունին, էս բոցին,
Կտրիճ կուզեմ, որ դիմանա
Էսքան դարդին, խոր խոցին։
Դարդեր, վարդեր մեկ եմ հյուսել,
Ձեռքս առել զարդի տեղ.
Ես ուզում եմ փունջ հոտոտել,
Դարդ եմ շնչում վարդի տեղ։