փակել փակել

Վերջ չեղավ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Վերջ չեղավ տխրությանդ, մայր իմ հարազատ, վերջ չեղավ,
Գլխիցդ ցուրտն ու բուքը որպես Արարատ վերջ չեղավ,
Տխրությունդ շատ տևեց, Հոբին համեմատ, վերջ չեղավ,
Տարաբախտ զավակներդ թողեց հուսահատ, վերջ չեղավ։

Քու ունեցած բարեկամ բժիշկներդ ձեռք չտվին,
Տասնապատիկ ցավերդ ավելացան, խղճալի կին.
Այրի ես սևեր հագած, չունես ցավակից ամուսին.
Քեզ պահում է կենդանի աստծո պարգևած հոգին,
Վերջ չեղավ տխրությանդ, մայր իմ հարազատ, վերջ չեղավ։

Քեզ չսիրեց, այրի կին, անգութ, անիրավ աշխարհը,
Երբ ծնար, քեզ հագցրեց կրակե հալավ աշխարհը.
Կեղծավոր, հին հոմանի, երկդիմի պառավ աշխարհը,
Ուրիշին լավ օր տվեց, քեզի միայն ցավ՝ աշխարհը,
Վերջ չեղավ նեղությանդ, մայր իմ հարազատ, վերջ չեղավ։

1902
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)