Սիրտս դարձել է մի մանուկ լալկան,
Զուր եմ խաբխըբում նրան շաքարով,
Նա միշտ լալիս է, անուշ սիրակա՛ն,
Եվ քեզ է ուզում օր ու գիշերով,
Ես նրան ի՛նչ ճար անեմ։
Ինչքան աշխարհում սիրուններ որ կան՝
Աչքիս ցույց տվի, զուր եմ համոզում,
Բացի քեզնից, անուշ սիրակա՛ն,
էլ ուրիշ ոչ ոք, ոչ ոք չէ ուզում,
Ես նրան ի՛նչ ճար անեմ։