»Մենակ«
Հովե՛ր, ինձնից բարև տարեք,
Համբույր տարեք բոլորին,
Երկրի հեռու սահմաններում
Հայրենիքի զինվորին։
»Խումբը«
Ծաղիկների բույրեր տարեք
Ու հով արեք շոգ օրին
Հեռու-հեռու երկրներում
Շեկ արտերի հնձվորին։
»Մենակ«
Եվ իմ սի՜րտը տարեք, հովե՛ր,
Աշխատանքի զինվորին՝
Նոր աշխարհը կառուցողին,
Մեր հարազատ բանվորին։
»Խումբը«
Տարե՛ք, հովե՛ր, անո՜ւշ հովեր,
Ուրախության այս օրին
Հոգիս տարեք, սիրտս տարեք,
Ա՜խ, բոլորին, բոլորին։