փակել փակել

Զով գիշեր է

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Զով գիշեր է, դուրս եկ, լուսնյակը նորել է,
Նուշ աղջիկ, քո սիրուց հանգիստս կորել է,
Էդ չինար հասակդ իմ խելքս տարել է,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։

	Բոյ ու բուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
	Մետաքս հուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան՛։

Աստղեր կըշողշողան պարզորակ երկնքեն,
Վառեցիր իմ հոգին քո սև-սև աչերեն,
Համբերանքս կտրավ, լալիս եմ քո ձեռքեն․․․
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։

	Բոյ ու բուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
	Մետաքս հուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան։

Ափսոս էս գիշերին, որ մենակ ման կուգամ,
Կաղաչեմ, դուրս չես գա, առանց քեզ ո՞ւր գնամ,
Թե հոգիս էլ ուզես, ազիդ ջան, քեզ կուտամ,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։

	Բոյ ու բուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
	Մետաքս հուսիդ մատաղ,
	Ջեյրան, ջեյրան, ջեյրան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)