փակել փակել

Վարդ կոշիկս

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Վարդ կոշիկս, վարդ կոշիկս,
Վարդից գեղեցիկ մաշիկս։

  »Աղջիկ«
Մեր տան մեջը քնող տղա,
Կարմիր խնձոր բաշխող տղա,
Վարդ կոշիկս գտնող տղա,
Տղա՛, ղրկե վարդ կոշիկս։
	Վարդ կոշիկս...

  »Տղա«
Ձեր տան մեջը քնել չեմ ես,
Կարմիր խնձոր բաշխել չեմ ես,
Վարդ կոշիկդ գտել չեմ ես,
Իմ մոտս չէ վարդ կոշիկդ։
	Վարդ կոշիկս...

  »Աղջիկ«
Լավ օրս եղավ ա՛խ ու վա՛խ,
Կորցուցի կոշիկս, ավա՛ղ,
Հայի տղա, հոգուդ մատաղ,
Տղա՛, ղրկե՛ վարդ կոշիկս։
	Վարդ կոշիկս...

  »Տղա«
Որ մոտս չէ, ուրտի՞ց ճարեմ,
Ազնիվ աղջիկ, հոգիդ սիրեմ,
Եթե գտնեմ, ետ կուղարկեմ,
Իմ մոտս չէ վարդ կոշիկդ։
	Վարդ կոշիկս...

  »Աղջիկ«
Մի՛ մնար ինձի պարտական,
Աղջիկ եմ տասչորս տարեկան,
Եվ կլինեմ թեղ սիրեկան,
Տղա՛, ղրկե՛ վարդ կոշիկս։
	Վարդ կոշիկս...

  »Տղա«
Ինչո՞ւ մնամ քեզ պարտական,
Կամիս, տամ հազար դահեկան,
Եթե կըլնես ինձ սիրեկան,
Ես կճարեմ վարդ կոշիկդ։
	Վարդ կոշիկս...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)