Ծովափին
Խոսք: Դև (Մարգար Ավետիսի Ղարաբեկյան)
Երաժշտություն: Նիկոլ Գալանտերյան
Բարդիները մութ ձգվել են ափին,
Ու մեղմ ծովն անվերջ խշշում է, խշշում,
Հեռվում փայլում է գիշերվա արփին.
Ու ես իմ մեռած անցյալն եմ ՛հիշում։
Իջել է խոնավ մութն ու շշնջում,
Ուշացած թռչունն հիմա կթռչի.
Էլ ոչ ոք չկա։ Քամին է շրջում
Ու մի լուռ, մի լուռ հուսահատ աղջիկ։
Ու բարդիներն են կամաց փսփսում.
Ու մեդմ ծովն անվերջ խշշում է, խշշում.
Ես իմ անցյալն եմ ցավով ափսոսում,
Հուսահատ ադջի՚կ, դու ո՞ւմն ես ՛հիշում։
Իջել է խոնավ մութն ու շշնջում,
Ուշացած թռչունն հիմա կթռչի,
Էլ ոչ ոք չկա: Քամին է շրջում
Ու մի լուռ, մի լուռ հուսահատ աղջիկ։
Աղբյուրներ: http://museum.am/songs
Վերջնական ստուգման ենթարկված չէ։