փակել փակել

Աղջկա երգը

Խոսք: Հ․ Սաղաթելյան
Երաժշտություն: Ա․ Այվազյան
Դու ինձ համար միշտ թանկ ես,
Իմ հարսազատ զուլա՚լ գետ,
Քեզ հետ է միշտ իմ կյանքը
Ու երազները քեզ հետ։

Հե՜յ, երգի՛ր, Արա՚քս,
Իմ բա՜խտ, իմ երա՜զ,
Ջա՜ն, Արա՛քս, դե՛, երգի՛ր կարոտն իմ,
Դու իմ մտերիմ։

Դու իմ սիրո վկան ես,
Իմ սրտակից զուլա՛լ գետ.
Կանգնել եմ լուռ ինչքա՛ն ես
Քո ափերին ծաղկավետ։

Հե՜յ, երգի՛ր, Արա՚քս,
Իմ բա՜խտ, իմ երա՜զ,
Ջա՜ն, Արա՚քս, դե՛, երգիր կարոտն իմ,
Դու իմ մտերիմ։


«Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարից