Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ,
Քեզի բարև, ես քեզ եմ ղուլ,
Լեզուդ շարբաթ, սաչդ՝ սմբուլ,
Քաղցր լեզվովդ ջուր տուր ինձի։
Վասմդ կասեն խիստ աննման,
Քեզնե զատ էլ չունիմ կուման,
Ես ինչ կանեմ հազար թուման,
Երբ դու յար կու լինիս ինձի։
նախշուն երես, բոլոր սուրաթ,
Մնացել եմ հեյրան ու մաթ,
Ըռահմ արա, հե՜յ, բե՛մուրվաթ,
Քանի քարեքար տաս ինձի։
Առավոտուց բացվել վարդն,
Դու ես գոզալներուն զարդն,
Քո կրակի մեջ ընկնող մարդն՝
Այլ մեղադիր չեղնիլ ինձի։
Թուխ ծամ ունիս, ղալամղաշ ես,
Ինչ որ հագնիս՝ բարով մաշես,
Ծով աչքերովդ ղամզա քաշես,
Սուր դանակով կուտաս ինձի։
Ատամներդ սատաֆ ինջի,
Ծոցդ պաղչա է թուրինջի,
Ես եղա սեֆիլ՝ զարընջի,
Էլ ի՞նչ խելք կու մնա ինձի։
Նաղաշ կասեն խիստ բեչարա,
Եկ, ինձ մի անիր ավարա,
Այսչափ բաներս քեզ համար ա,
Այլ դու ե՞րբ կու խղճաս ինձի։