փակել փակել

Սևաչյա

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Արտեմի Այվազյան
Աստղը շողաց մով գիշերվա,
Շողը ընկավ մազերիդ,
Պարն սկսվեց, իսկ ես գերված
Քեզ եմ նայում, նազելիս։

	Ա՜խ, պարի՛ր,
	Սև աչերով աղջիկ,
		Մի՛ վառիր
	Անհույս սիրով, աղջիկ,
		Ա՜խ, պարիր,
	Դափն է ձեռքիս, ա՛յ աղջիկ,
		Չի մարի
	Թափը երգիս, հայ աղջիկ։

Դու սևաչյա հայ աշխարհի,
Ես էլ երգիչ սիրահար,
Սերդ թեկուզ սիրտս վառի,
Ես պիտ երգեմ քեղ համար։

	Ա՜խ, պարի՛ր,
	Սև աչերով աղջիկ,
		Մի՛ վառիր
	Անհույս սիրով, աղջիկ,
		Ա՜խ, պարիր,
	Դափն է ձեռքիս, ա՛յ աղջիկ,
		Չի մարի
	Թափը երգիս, հայ աղջիկ։

Չեմ վախենում սև աչերից,
Իմն էլ են սև, ահ չունեմ,
Շատ եմ վառվել ես քո ձեռից,
Բայց կտեսնես՝ մահ չունեմ։

	Ա՜խ, պարի՛ր,
	Սև աչերով աղջիկ,
		Մի՛ վառիր
	Անհույս սիրով, աղջիկ,
		Ա՜խ, պարիր,
	Դափն է ձեռքիս, ա՛յ աղջիկ,
		Չի մարի
	Թափը երգիս, հայ աղջիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)