Կարոտ սրտով գիշեր ու զօր,
Նայում եմ քո պատկերին,
Քեզ եմ կանչում, հոգո՛ւս հատոր
Հեռու ճամփից տո՛ւն արի։
Երգ եմ հյուսել իմ կարոտից.
Հնչում է նա, կարկաչում,
Յարիս հեռու ճամփից
Տուն է կանչում։
Մատաղ լինեմ քո պատկերին,
Հեռու ճամփից տուն արի։
Դաշտի՛ հովեր, կարոտս առե՛ք
Ձեր էդ զառ-վառ թևերին,
Սար ու ձորով յարիս տարեք,
Ասեք՝ անգի՛ն, տո՛ւն արի։
Աչքս անթարթ՝ հեռու սարին,
Կարոտիս երգն է հնչում,
Հեռվից իմ վարդ յարին
Տուն է կանչում։
Խաս թևերով մեր հովերի
Աստղերի հետ տուն արի։
Իմ սրտի մեջ ծով է դառել
Անուշ կարոտն իմ յարի։
Սերը սրտիս վառ եմ պահել,
Իմ արեգա՛կ, տո՛ւն արի։
Անո՛ւշ իմ սեր, հեռո՛ւ իմ յար,
Անունդ է իմ ականջում,
Սրտով կարոտավառ
Քեզ եմ կանչում։
Մեր սերն երբեք չի խավարի,
Իմ արեգա՛կ, տո՛ւն արի։