փակել փակել

Կարուսել

Խոսք: Վահան Տերյան
Երաժշտություն: Ալեքսեյ Հեքիմյան
Կար մի երգ հեռավոր աշխարհում,
Դու այն երգն ես կրկնում հեռավոր
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում»,
Եվ հին են քո խոսքերը բոլոր․․․

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն․․․

	Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
	Ես քո երգը վաղուց եմ լսել․․․

Պարում են խելագար խնջույքում,
Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա․․․

	Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
	Ես քո երգը վաղուց եմ լսել․․․