փակել փակել

Գովենք հարսին ու փեսին

Խոսք: Վ․ Ալազան
Երաժշտություն: Ալեքսեյ Հեքիմյան
Եկենք գովենք մեր հարսին,
հարսնաքողով սպիտակ,
Վարդի շաղով սպիտակ,
Սիրտը դողով կրծք տակ։

Եկեք գովենք մեր փեսին,
բեղը ծիլ-ծիլ մեր փեսին,
տեղով ընտիր պատվո խնդիր,
քաջի տեսքով մեր փեսին։

Եկեք գովենք մեր հարսին,
Ոսկուց գտած մեր հարսին,
Դժվար գտած մեր հարսին,
Աչքերը թաց մեր հարսին։

Գովենք երգո մեր փեսին,
Ուրախ դեմքով մեր փեսին,
Շեն շնորհքով, ճարար ձեռքով,
Հարուստ խելքով մեր փեսին։

Եկեք գովենք մեր հարսին,
Եկեք գովենք մեր փեսին,
Եկեք գովենք, եկեք գովենք,
Գովենք մեր հարսին ու փեսին։

Հարսին գովենք, մեր հարսին,
Աչքերը նուշ մեր հարսին,
Արևաթուշ մեր հարսին,
Մեղրից անուշ մեր հարսին։

Եկեք գովենք մեր փեսին,
Բարի դեմքով մեր փեսին,
Աշխատավոր, արժանավոր,
Բախտը` քավոր մեր փեսին։

Եկեք գովենք․․․