փակել փակել

Գյուլնարա

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Ա․ Այվազյան
Երկնքում լուսնակն է պայծառ,
Լուռ քնով ննջել է աշխարհ,
Չինարի տակ կանգնել եմ ձեր այգում,
Քեղ համար այս քնքուշ երգն եմ երգում։

	― Գյուլնարա, Գյուլնարա,
	Հառաչում է խեղճ թառիս լարը
	Եվ երգում է սիրով մի անմար,
	Երգում քո մասին, քեզ համար․․․

Քո սիրով առուն է հոսում,
Քո մասին գարունն է խոսում,
Քեզ կանչում և տանջվում եմ ամեն օր,
Ա՜խ, խղճա, սերը քաղցր է, ցավը՝ խոր։

	― Գյուլնարա, Գյուլնարա,
	Հառաչում է խեղճ թառիս լարը
	Եվ երգում է սիրով մի անմար,
	Երգում քո մասին, քեզ համար․․․

Իմ սրտում քո սերն է քնքուշ,
Դուրս արի, գիշերն է անուշ,
Եկ քայլենք վառ լուսնի տակ այս սիրուն
Եվ երգենք մեր սիրո երգը անհուն։

	― Գյուլնարա, Գյուլնարա,
	Հառաչում է խեղճ թառիս լարը
	Եվ երգում է սիրով մի անմար,
	Երգում քո մասին, քեզ համար․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)