փակել փակել

Կանչում եմ յար արի

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Կանչում եմ, յա՜ր, արի՛, յա՜ր, արի՛, յա՜ր,
Սևավոր, մութն ընկավ, տո՛ւն արի՛, յա՜ր,
Մեր դռան խնկի ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Խնձոր գցեմ, դու տար տուն, արի՛, յա՜ր։

Ի՞նչ էլավ քո գալըդ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Տուն արի, մութն ընկավ, անջիգյար յա՜ր,

Ձեր դռան չինար ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Խաս մինթանեդ եկ, տար, անջիգյար յա՜ր։

Շուտ արի, սեր անենք, յա՜ր, արի՛, յա՜ր,
Թե չգաս, սև ըլնես, անջիգյար յա՜ր,
Մեր դռան նշի ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Ոսկի մատնիքդ տար, անջիգյար յա՜ր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)