Քաղաք ես Խութայի Մոսկով,
Խելքս տարար անուշ խոսքով,
Ճակատդ լցրել ես ոսկով,
Ունքերիդ հետ խիստ է խառն։
Կերթաս՝ նստիս ամարաթն,
Կու շողշողա քու սուրաթն,
Բաղչանուն մեջի շոհրաթն,
Դու ես նարինջի ծառն։
Ե՛կ, միատեղ նստեմք սեղան,
Ծոցիդ եմիշներն խաղան,
Քեզանե նռներ արմաղան,
Ես բերեմ գինի և գառն։
Ծով աչքերդ է ճրագ վառ,
Ունքերդ՝ քաշած ղալամ զառ,
Երեսդ կարմիր և պայծառ,
Ինչպես մոմեր վառած ճառն։
Ինձնե վարդ ես առել տարել,
Թուխ վարսերիդ մեջն շարել,
Շատ վախտ է՝ աչքով չես արել,
Խաբար չեմ՝ ի՞նչ է պատճառն։
Աչքերդ լուսատու ֆինար,
Ծոցդ պաղչա սալվի չինար,
Ես քաղեմ կարմիր գուլինար,
Երբ որ բարով գա ամառն։
Ես խիստ շատ եմ աղաղակում,
Դու է՞ր ես Նաղաշն անարգում,
Խապար ու գիր չես ուղարկում,
Նրա համար խիստ եմ դառն։