փակել փակել

Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս դուն մէ գուլշան բաղ իս աջաբ *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս,
Դուն մէ գուլշան բաղ ի՞ս աջաբ,
Յիս էն գըլխէն իմ վերանայ․
Դուն բինադան վաղ ի՞ս աջաբ։
Մինա է գարդանըդ բարձըր,
Լիզուդ նուղուլէմէն քաղցըր,
Գանա օրէն մէ օր հարցու՞ր,
Իմացա՞ր ահվալըս աջաբ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Մէ չիս ասում՝ Սա՛յաթ-Նովա,
Էս աշխարհքում տերըդ ո՞վ ա,
Կամ իմանաս՝ ի՞նչ աբով ա
Իմ՝ քու դուռըդ գալըս աջաբ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: