Հայաստանի աղն ես, Գյումրի, դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի, դու իմաստուն, միամիտ։
Աղջիկներդ տնարար են, անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են, դու հանճարեղ քարագործ։
Դու իմ Գյումրի – Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր։
Դու երգարան Հայաստանի, երգիչների ակնաղբյուր,
Հերիք է լա քաղաքն Անի, ել, մի կյանք էլ նրան տուր։
Արագածդ արքայական ոսկե թագն է քո հողի,
Քո մի քարն էլ, Լենինական, աշխարհի հետ չեմ փոխի։
Դու իմ Գյումրի – Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր։
Դու իմ անուշ ծննդավայր, շիրազամայր իմ Գյումրի,
Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ, դու իմ արծիվ, իմ Գյումրի։
Շիրազն ասաց` գիշեր ու տիվ, քեզ եմ երգում իմ Շիրակ,
Արագածին բազմած արծիվ, հավերժ կապրես, իմ քաղաք։
Դու իմ Գյումրի – Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր։