փակել փակել

Հեյ ջան Արազ

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Արտ․ Խաչատրյան
Արազ, Արազ, հեյ ջա՜ն, Արազ,
Հե՜յ Բինգյոլից եկող Արազ,
Ալիքներով քո թխավարս,
Ո՞ւր ես վազում ափով արագ։

— Արարատյան դաշտն եմ գնում,
Բազում արտեր ինձ են մնում,
Գնամ գարնան լուր տամ նրանց,
Արար-վարար ջուր տամ նրանց։
— Ո՞ւր ես գնում դու վազեվազ,
Գարնան Արազ, ելման Արազ,
Դաշտով քաշած ջրանցքներով
Ո՞ւր ես գնում դու երգերով։

— Քուռ անունով քույրիկ ունեմ,
Գնում եմ ես նրան փարվեմ,
Կարոտ ունեմ, կարոտս առնեմ,
Երգս նրա երգին խառնեմ։

— Արա՛զ, Արա՛զ, դու անգին մայր,
Ո՞ւր ես այդպես վազում վարար,
Ո՞ւր ես, քնքուշ իմ քույր, գնում,
Ո՞ւմ ես ասա, դու հյուր գնում։

— Քույրիկիս հետ կերթամ, հեյ ջա՜ն,
Մինգեչաուր, Ադրբեջան,
Երգով կերթանք, բերքով կերթանք,
Երջանկության ծով կդառնանք։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)