Թախծում էի ծովի ափին,
Ինչպես ալիք ինձ մոտեցար,
Իմ ծարաված, այրված սրտին
Դու փարվեցիր սիրով անծայր։
Փարոս վառվեց հեռվում խավար,
Կյանքն իմ փոխվեց թովիչ երգի,
Կարծես գարուն բացվեց կրկին,
Քո սիրով լի մայիս մի վառ՝
Լի կարոտով, հույզով անմար։
Բայց հեռացար մի օր հանկարծ
Ու ինձ փրփուր թողիր միայն,
Էլ ետ չեկար, անցար անդարձ,
Բույրը տարար սիրո գարնան։
Բայց քեզ եմ ես փնտրում անվերջ,
Նոր սեր չկա էլ ինձ համար,
Ա՜խ, սեր չկա էլ ինձ համար․․․