փակել փակել

Հեյ ջան սարեր

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Հր․ Թորոսյան
Աչք եմ գցում սեգ սարին,
Միտս եմ բերում իմ յարին,
Հեյ ջա՜ն, սարեր իմ սիրուն,
Ես ձեր լանջերն եմ սիրում։

	Ձեր լանջին օր ու գիշեր
	Յարս անուշ երգ կասեր,
	Ինքը սեր էր, երգը սեր,
	Սիրո կանչերն եմ սիրում։

Սիրտս ծարավ մի թաս էր,
Յարս էլ աղբյուր, երգ կասեր,
Ինքը սեր էր, երգը սեր,
Ա՜խ, էն երգերն եմ սիրում։

	Ե՞րբ է գալու, չգիտեմ,
	Սիրտս եմ բացել ես ձեր դեմ,
	Հեյ ջա՜ն, սարեր իմ սիրուն,
	Ձեզ ու յարիս եմ սիրում։
 
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)