փակել փակել

Մէջլումի պէս կորաւ եարըս

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Մէջլումի պէս կորաւ եարըս,
Լէ՛յլի ջան, ման իմ գալի
եա՛նա-եանա․
Էրվեցաւ խունի ջիգարըս,
Արնի պէս աչքս է լալի․
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։

Բըլբուլի նըման լացիլ իմ,
Աչքիրըս արնով թացիլ իմ,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ․
Պառկած իմ դըժար հալի․
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։

Էշխէմէդ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցայ, մաշվեցայ քիզիդ,
Ռա՛հմ արա, մէ խօ՛սէ միզիդ․
Բէմո՛ւրվաթ, ձէն իմ տալի․
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։

Էրվում իմ, կանչում իմ ա՜ման․
Ծուցըդ՝ բաղ, ունքիրըդ՝ քաման,
Աշխարհիս մէջըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։

Մանո՛ւշակ բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հուտովին
Շատ մի՛ լաց՚նի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լուս, կըսկըծալի․
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)