փակել փակել

Վերջն է գովելի

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Լացի և խնդության մեջտեղն ենք այսօր,
Կուլանք թե կը խնդանք՝ վերջն է գովելի.
Քարոտ արտերի մեջ ձգել ենք արոր.
Տրտմենք թե կը ցնծանք՝ վերջն է գովելի։

Վեց պետության ձեռքն է այժմ մեր դերը.
Տեսնենք ի՛նչպես դուրս կբերեն պատկերը.
Երկբերանի սուր են հայոց գործերը.
Հրճվենք թե կը ողբանք՝ վերջն է գովելի։

Ջիվանս լսում եմ զանազան կարծիք,
Որը լավ, որը վատ, չարիք ու բարիք.
Իբրև ազգ՝ ունեցող ազատ հայրենիք,
Մեռնինք թե կը մնանք՝ վերջն է գովելի:

1895
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)