Երկնից իջած աստղափունջ ես ձորերի մեջ,
Ճոխապատկեր քո երեկոն ցոլքերի մեջ,
Հայոց բախտի պատմություն ես ժայռերի մեջ,
Զավակներդ արժիվներ են, իմ օրորան,
Կուռ լեռներդ քեզնով անպարտ, իմ օրորան:
Իմ սերը քո ծաղկանց մեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան,
Սիրող սրտի հուրն անշեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան:
Հազարամյա լեռները քո շարքեր կազմած,
Ասես Դավթի էն քաջերն են արձանացած,
Հիմնաքարդ հողմերի մեջ կուռ ամրացած,
Զավակներդ արծիվներ են, իմ օրորան,
Ուժ են առնում կուռ լեռներեն, իմ օրորան:
Սրնգահար Աշոտն եմ քո սեգ սարերի,
Այժմ` գուսան, տաղեր կասեմ քո ժայռերին,
Ես կգնամ, երգս թողած ծաղիկներին,
Գալիքը քո հույս հավատով իմ օրորան,
Հասակ կառնես նոր սերունդով, իմ օրորան:
Իմ սերը քո ծաղկանց մեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան,
Սիրող սրտի հուրն անշեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան: