փակել փակել

Լուսնակն անուշ է

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Լուսնակն անուշ, հովն անուշ,
	Վա՛յ, լե՚, լե՚, լե՚, լե՚,
	Վա՜յ, լո՚, լո՚, լո՚, լո՚.
Շինականի քունն անուշ։
	Երնե՜կ էն օրեր,
	Որ կելնենք սարեր։

Ծագեց լուսնակ երկընուց.
Հովըվի փողն էր անուշ։

Հոտաղն եզներ կարածա,
Մաճկալ պառկեր՝ քունն անուշ։

Դաշտեր, ձորեր մնջեր են,
Ջրեր գլգլան՝ ձենն անուշ։

Հավքեր թռան իրենց բուն,
Բլբուլի տաղն էր անուշ։

Անմահական հոտ բուրեր.
Քաֆուր վարդի հոտն անուշ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)