փակել փակել

Դլե յաման

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Դլե յաման,
Գյամին եկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման։

	Դլե յաման,
	Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
	Վա՜յ, դլե յաման,
	Մենք սիրեցինք առանց իմաց,
	Յաման, յաման։

Դլե յաման,
Արև դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման։

	Դլե յաման,
	Քամին եկավ երան-երան,
	Վա՜յ, դլե յաման,
	Գյամին հասավ ծովու բերան,
	Յաման, յաման։

Դլե յաման,
Քամին եկավ, առավ բերդին,
Վա՜յ, դլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,
Յաման, յաման։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)