Սիրուննե՛ր, մի՛ք նեղենա,
Որ միշտ իմ յարիս եմ գովում,
Դուք իմ դարդս չեք իմանա,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։
Թեկուզ լինիք աղավնյակ՝
Թևիկներդ լայն բաց արած,
Ճախրելով վեր բարձրանաք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Որքան կուզեք զարդարվեք
Ալ ու եշիլ գոհարներով,
Յարս՝ սև, դուք՝ ալ հագեք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Թեկուզ լինիք սիրամարգ
Ձեր նախշունիկ փետուրներով,
Կամ անուշ երգող սոխակ,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Մազերդ՝ ոսկե թելեր,
Ունքերդ՝ նորածին լուսին,
Աչքերդ՝ փայլուն աստղեր,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Ամենքդ մեկ-մեկ փերի
Աչքիս առաջ ման եք գալի,
Բայց ինձ չեք կարող գերի,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։