փակել փակել

Ալագյազ

Խոսք: Շ․ Թադևոսյան
Երաժշտություն: Շ․ Թադևոսյան
Կապույտ երկինք, կանաչ սար,
	Առնեմ, առնեմ,
	Առնեմ ելնեմ
	Ալագյազ.
Ո՞վ կա յարիս հավասար,
	Ծաղիկդ քաղեմ,
	Ջուրդ խմեմ,
	Պար գամ լանջիդ, Ալագյազ։

Ծամս ջուխտակ եմ հյուսել,
	Առնեմ, առնեմ,
	Առնեմ ելնեմ
	Ալագյազ.
Ջա՛ն եմ ասել, ջան լսել,
	Ծաղիկդ քաղեմ,
	Ջուրդ խմեմ,
	Պար գամ լանջիդ, Ալագյազ։

Առնեմ անուշ իմ յարին,
	Ելնենք քարըդ,
	Զուլ կատարըդ,
	Ալագյազ.
Նայենք մեր շեն աշխարհին,
	Ձյունդ բարձրիկ,
	Ջուրդ քաղցրիկ,
	Յարըս արծվիկ, Ալւսգյաղ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)