փակել փակել

Հայրենիք

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Արտ․ Խաչատրյան
Սարերդ ծաղկել, ձորերդ ծաղկել,
Զմրուխտ գարունքի շորեր են հագել,
Գարնան ճամփով ես գնում երջանիկ,
Անո՛ւշ հայրենիք, քնքո՛ւշ հայրենիք։

վարդերը գարնան շուրթերով վառման,
Խոսում են ինձ հետ սիրով անսահման,
Քեզնով ենք միայն զվարթ, երջանիկ,
Անո՛ւշ հայրենիք, քնքո՛ւշ հայրենիք։

Արտերդ լիքն են ցորենի բերքով,
Լույս արտույտների հայրենի երգով,
Բերքով երջանիկ, երգով երջանիկ,
Անո՛ւշ հայրենիք, քնքո՛ւշ հայրենիք։

Ես էլ մի հասկ եմ քո կյանքի արտում,
Սիրտս՝ մի արտույտ քեզ երգ է կարդում։
Քեզնով է միայն որդիդ երջանիկ,
Անո՛ւշ հայրենիք, քնքո՛ւշ հայրենիք։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)