փակել փակել

Իմ հավս

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Դիմացկուն, համբերող, կչկչան հավիս
Աշխույժը չի կորել, խնդալը տեղն է.
Առատածին, պարարտ իմ ածան հավիս
Կշտեկուշտ վազելը, մանգալը տեղն է։

Ուրուրը ինչքան որ կուզե սպանե,
Հավը չի վերջանա, հավություն կանե.
Նորից հավկիթ կածե, ձագեր կըհանե
Թուխսը բնի մեջն է, բունկալը տեղն է:

Ջիվան, արեգակը քանի չէ ննջել,
Սև ամպերից դու մի վախել, երկնչել.
Լուսնյակը նորան չի կարող ջնջել,
Հավիս փայլուն աստղը, ղոհալը տեղն է։

1899
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)