Որքան ցանկացա ես մի վարդ պոկել,
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար։
Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց.
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ
Ու ինձնից հետո ուրիշին գտավ։
Գարունը եկավ ու նորից անցավ,
Եվ այդպես երկար տարիներ անցան,
Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Իրար մոռացանք, նա՝ ինձ, ես՝ նրան...