Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շուռ տուր, շուտ արի,
Ծովի պես քրտնած ես,
Եզներդ արձկի, տուն արի։
Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին՝ սառի,
Ալ գոգնոցս կապել եմ,
Արի, թառլա՛ն, թը՜ռռ, արի։
Տեղ եմ գցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի։
Լուսնի շողքն է մեր ծոցում,
Չափ տուր, չափ առ, շուտ արի։
Դադրած, բեզարած յար ջան,
Ամպերն ելան, դե՜հ, արի,
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծտից թև առ, թեզ արի։