Արև ըլլամ՝ ծաթիմ, մարիմ վերևեդ,
Կամ շուք ըլլամ՝ աճիմ, հատնիմ քեզի հետ,
Դեմքիդ մատաղ, ա՛յ սիրական,
Քայլերուդ հետ, ծաղկե ծաղիկ վետ ի վետ։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո։
Ես՝ արեգակ, դու ես ծովը ծիրանի,
Հալինք, լեցվինք իրար ծոցը հոլանի,
Հովը երգե, այ սիրական,
Հազար լարով, հազար անգամ երանի։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո։
Արո՞ւ, թե էգ, երկո՞ւ, թե մեկ մարմին ենք,
Արու և էգ ձագ ու թոռներ կհանենք,
Մեր աշխարհի չորս ծագերուն
Արևի պես բոց ու բարի կշարենք։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո, պճինկո, պճինկո։