Սարեն կուգա ձիավոր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սեր տունը չարդախավոր,
Ինջիլիկ, փնջըլիկ, կարճըլիկ
յա՜ր, յա՛ր,
Ինջիլիկ, փնջըլիկ, կարճըլիկ
յա՛ր, յա՛ր.
Հրես եկավ իմ ախպեր,
Երեք օրվա թագավոր։
Ծառերի հովին մեռնեմ,
Իմ յարի բոյին մեռնեմ.
Երկու օր ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ։
Ճամփա տվեք՝ առաջ գամ,
Սիրած յարիս բարև տամ,
Ուխտ եմ արել, որ առնեմ,
Թող տեսնի աշխարհ ալամ։