փակել փակել

Կաքավիկ

Խոսք: Մ․ Կերյուն
Երաժշտություն: Յու․ Գևորգյան
Սարի լանջին, կանաչում
Կաքավը խաղ է կանչում,
Ընկերներին հավաքում,
Գարնան գալը գովերգում։

	Սիրով եկար, կաքավիկ,
	Սարով եկար, կաքավիկ,
	Մեր ծաղկառատ աշխարհը
	Բարով եկար, կաքավիկ։

Ձմեռն անցավ, ձյունն անցավ,
Մեր կյանքն ուրախ անց կացավ,
Երգիր, երգիր, կաքավիկ,
Իմ սիրունիկ, իմ լավիկ։

	Սիրով եկար, կաքավիկ,
	Սարով եկար, կաքավիկ,
	Մեր ծաղկառատ աշխարհը
	Բարով եկար, կաքավիկ։

Բուն դիր դալար մեր հանդում,
Երգիր երգերդ խնդուն,
Ձագեր հանիր սիրունիկ,
Իմ կաքավիկ, իմ լավիկ։

	Սիրով եկար, կաքավիկ,
	Սարով եկար, կաքավիկ,
	Մեր ծաղկառատ աշխարհը
	Բարով եկար, կաքավիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)