փակել փակել

Հալալ էրա (Ճամփորդ եմ, ջանիդ ղուրբան)

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Ճամփորդ եմ, ջանիդ ղուրբան,
Կաց բարով, ջա՛ն, սիրական,
Սիրտս քեզ մոտ կթողնիմ,
Չեղնի մնաս անգյուման։

	Շամամ լանջեդ, շավաղ լանջեդ
	Մեկ-մեկ համբույր
	Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Աղբյուր բխեց ժեռ քարեն,
Մարալն իջավ սեգ սարեն,
Ուրիշեն ումուդ չունիմ,
Մենակ դուն ես իմ չարեն։

	Շամամ լանջեդ, շավաղ լանջեդ
	Մեկ-մեկ համբույր
	Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Շատացան դուշմաններս,
Իրար մի տա դարդերս,
Աստված վրեդ բարկանա,
Թե որ ուրիշ յար ճարես։

	Շամամ լանջեդ, շավաղ լանջեդ
	Մեկ-մեկ համբույր
	Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Լուսաստղն ելավ արդեն,
Կերգե բլբուլն իր վարդեն,
Քարվանն էկավ անց կացավ,
Խաբար չունիս իմ դարդեն։

	Շամամ լանջեդ, շավաղ լանջեդ
	Մեկ-մեկ համբույր
	Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)