փակել փակել

Քու էշխեմեն ջունուն դառա․․․

Խոսք: Նարինջ-Օղլան
Երաժշտություն: Նարինջ-Օղլան
Քու էշխեմեն ջունուն դառա, է՛ բեմուրվաթ յար ինձի,
Հիվանդ եմ՝ էշխիդ կռնեմեն տվիլ իս ազար ինձի,
Չեմ գիդի ո՞ւմը գնամ, դարդ ու հալս արզ անիմ,
Ռահմն արա, մոտս արի՛ տվիլ իս իղրար ինձի։

Նազանի՛, էշխեդ էրված իմ, տիս սիրտս ինչպե՞ս վառ ա,
Օրեցօր, սահաթ թե բեսահաթ, մաշվիցա, ջունուն դառա,
Թե կամենաս, ղուլուղ անիմ, ես քեզի դառնամ ծառա,
Գիշեր-ցերեկ մոտդ մնամ, թաք պահես նոքար ինձի։

Ո՛վ սիրեկան, դուրս ես էկի, ման իս գալի աղի պես,
Խելքս գլխեմես հանեցիր, խոսում եմ ջունունի պես,
Չեմ գիդի ի՞նչ հանդիպից, էլ չիս գալի վաղի պես,
Աչքս, ճանապարիդ մնաց, ղրկե մե խաբար ինձի։

Էսօր իմ յարին տեսա, ման գուքեր բաղի մեջն,
Կոնա թայգուլ էր կապում նարգիզի բաղի մեջն,
Նարինջ-Օղլա՛ն, ղոնաղ նընգի՛ յարին՝ օթախի մեջն,
Թե աստվածդ կուսիրի՜ս, կռնես բռնի՛, տա՛ր ինձի։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)