փակել փակել

Նազանի

Խոսք: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Երաժշտություն: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Յար, քու չինար բոյիդ խիստ լավ կուսազի,
Հադիր աթլազ կարմիր ու ալ նազանի,
Բարակ մեջքիդ ոսկի քամարը ի՞նչ ա,
Կապիր գոտիկ զառ, թիրմա շալ, նազանի։

Երկու ձեռդ մինա արա զառերով,
Քցիր ղոլբաղ ողջ մարգարիտ շարերով,
Շարի՛ր մատնիդ ոսկի մատնիք քարերով,
Յաղութ, զումբրութ, ալմազ ու լալ, նազանի։

Քու երեսը կարմիր վարդ ա շողալի
Խեղճ բյուլբյուլը կուզի քեզ հետ խաղալի,
Ունքերդ մինա, ծամերդ օղալի,
Թափի՛ր դոշիդ վրա ծալ-ծալ, նազանի,

Շատ մարդ կա, որ քեզ տեսնելու փափագ ա,
Սիրտը էրված լեզուն բերանում տապակ ա,
Բանդիվան ա, մին քու սիրուն կա, փակ ա,
Ե՛կ, դուս արի ջէյրան, մարալ, նազանի։

Չում Թուրինջն եմ, լաֆաղաթս քյամ կանես,
Ումուդ կտաս, հարդամ խաթրջամ կանես,
Ինքդ նստած մէջլիսներում դամ կանես,
Ես էլ կուզեմ քեզ հետ ցնծալ, նազանի։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)