փակել փակել

Էդ ոսկեթել մազերդ

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Էդ ոսկեթել մազերդ,
Անուշ լեզուդ, նազերդ,
Խելքս գլխես խլեցին
Հուր ու կայծակ աչերդ։

	Հեյ վա՜խ, թռնում ես թռչնի պես,
	Մեկ ետ չես նայում,
	Հեռանում՝ հոգիս ես հանում,
	Մոռանում՝ հեգ սիրտս տանում,
	Էլ ես ի՞նչ անեմ, դարդս ո՞ւմ պատմեմ,
	Ճարս կտրեցիր։

Ուր որ էրթւսս, հեռանաս,
Դու մեծ փառքի տիրանաս,
Քեզ հետ բարի հիշատակ,
Միայն ինձ չմոռանւսս։

	Հեյ վա՜խ, թռնում ես թռչնի պես,
	Մեկ ետ չես նայում,
	Հեռանում՝ հոգիս ես հանում,
	Մոռանում՝ հեգ սիրտս տանում,
	Էլ ես ի՞նչ անեմ, դարդս ո՞ւմ պատմեմ,
	Ճարս կտրեցիր։

Ծաղկունք բացվին ոտքիդ տակ,
Գլխիդ փայլե արեգակ,
Իմ աննման նազելի,
Ինձ մի թողնի միայնակ։

	Հեյ վա՜խ, թռնում ես թռչնի պես,
	Մեկ ետ չես նայում,
	Հեռանում՝ հոգիս ես հանում,
	Մոռանում՝ հեգ սիրտս տանում,
	Էլ ես ի՞նչ անեմ, դարդս ո՞ւմ պատմեմ,
	Ճարս կտրեցիր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)